Դավիթ Հարությունյան
© Sputnik
Կառավարության դռնփակ նիստից հետո նախարարներից ոմանք դուրս կգան ու կպատասխանեն լրագրողների հարցերին։ Այսօր կառավարության վերջին դռնբաց նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։
«Մենք կառավարության նիստից հետո որոշում ենք կայացնելու, թե որ հարցերն են հանրային առավել մեծ հետաքրքրություն ներկայացնում, որպեսզի նախարարները պատրաստ լինեն պատասխանել ձեր հարցերին»,- ասաց Հարությունյանը։
Իսկ կառավարության նիստի օրերին հավատարմագրված լրագրողների մուտքը կառավարության շենք չի խոչընդոտվի։
Արդարադատության նախարարը նաև հիշեցրեց, որ կառավարության նիստերը դռնփակ դարձնելու որոշումը կայացվել էր գործադրի անդամներին անկաշկանդ քննարկումներ անցկացնելու մտադրությամբ։