Արամ Խաչատրյանի 115–ամյա հոբելյանը կնշեն Մալթայում

Առաջիկայում Մալթայի մայրաքաղաք Վալետայում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Մալթայի մայրաքաղաք Վալետայում կայանալիք Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում տեղի կունենա հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված համերգ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

«Ապրիլի 18-30-ը Մալթայում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր։ Ապրիլի 18-ին Պետական սիմֆոնիկ նվագախումբը մալթացի գործընկերների հետ միասին համերգ կտա` նվիրված Արամ Խաչատրյանի 115-ամյակին», — ասաց Սմբատյանը։

Մայիսյան հերոսամարտերը կնշվեն թանկարժեք համերգով. կառավարությունը գումար է նվիրել

Համերգի ժամանակ կհնչեն աշխարհահռչակ կոմպոզիտորներ Շոստակովիչի, Ռախմանանինովի, Ռիմսկի-Կորսակովի, Բիզեի, Խաչատրյանի, ինչպես նաև ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Պետական նվագախմբի հետ միասին ելույթ կունենան երաժիշտներ Մաքսիմ Վենգերովը, Ռեյ Չենը, Նիկոլայ Լուգանսկին, Դենիս Կոժուխինը, Սալվատորե Ակարդոն, Անդրեաս Օտենսամերը։

Նվագախումբը երկու օր առաջ է վերադարձել Համբուրգից, որտեղ հանդես է եկել աշխարհի ամենահայտնի համերգային հարթակներից մեկում` Էլբսկյան ֆիլհարմոնիայում։

«Դա մեծ ձեռքբերում է, հսկայական հաջողություն` հաշվի առնելով այն փաստը, որ այդ ֆիլհարմոնիայում համերգները գրանցված են մինչև 2022թ-ը», — ասաց Սմբատյանը։

Նվագախումբը Սմբատյանի գլխավորությամբ ելույթ է ունեցել կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործության պրեմիերայով, ինչպես նաև Արամ Խաչատրյանի երկրորդ սիմֆոնիայի կատարմամբ։