Անկարայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել է սիրիական հակամարտության խնդիրը։ Վերլուծելով երեք նախագահների հանդիպումը` Sputnik Արմենիային ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը։
«Իրանական կողմը շեշտել է, որ դեմ է Աֆրինում այլ ուժերի ներկայությանը, և որ պետք է անպայման Աֆրինն ազատվի օտար ուժերից։ Սա նշանակում է, որ իրանական կողմը հերթական անգամ շեշտում է, որ դեմ է Աֆրինի նկատմամբ թուրքական օկուպացմանը»,- ասաց Վարդանյանը։
Կողմերը շեշտել են, որ սիրիական հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ կարգավորմամբ և տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։
Ահարոն Վարդանյանի խոսքով` կողմերը որևէ եզրահանգման չեն եկել, հանդիպումն ավարտվել է զուտ հայտարարություններով։