Վորոնեժի մոտ վթարից տուժած հային վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են

Հայաստանի քաղաքացուն վնասվածքների բաժանմունք են տեղափոխել, և չի բացառվում, որ շաբաթվա վերջում նրան դուրս կգրեն հիվանդանոցից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Վորոնեժի մերձակայքում ՃՏՊ-ից տուժած ՀՀ քաղաքացուն վերակենդանացման բաժանմունքից սովորական պալատ են տեղափոխել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին է հայտնել Վորոնեժի մարզի աղետների բժշկության կլինիկական կենտրոնի գլխավոր բժիշկի տեղակալ Գենադի Բալաբաևը։

Հյուսիսային պողոտայի պայթյունից տուժած ռուս զբոսաշրջիկները կմեկնեն Մոսկվա

ՀՀ քաղաքացին տեղափոխվել է վնասվածքների բաժանմունք, և, ինչպես նշել է հիվանդանոցի ներկայացուցիչը, չի բացառվում, որ նրան շաբաթվա վերջ դուրս գրեն։ Հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք, որ մարտի 20-ին Մոսկվայի ժամանակով ժամը 08:30 Վորոնեժի մարզի Պավլովսկի շրջանի տարածքում ՃՏՊ էր տեղի ունեցել։ Մահացել էին ավտոբուսի երկու ուղևորներն ու բեռնատարի (որին բախվել է ավտոբուսը) վարորդը։ Մարտի 26-ին հայտնի էր դարձել, որ մահացել է ուղևորներից ևս մեկը։

Նախնական տվյալների համաձայն` ավտոբուսի վարորդը կորցրել էր կառավարումը, դուրս եկել հանդիպակաց գոտի և բախվել բեռնատարին։ Ավտոբուսում եղել էին 50 ուղևոր, վարորդը և նրան փոխարինող վարորդը։ Քրեական գործ է հարուցվել «ճանապարհային երթևեկության կանոնների խախտում և տրանսպորտային միջոցների շահագործում, որը անզգուշության հետևանքով 2 կամ ավելի անձանց մահվան է հանգեցրել» հոդվածով։ Այն մինչև 7 տարի ազատազրկում է նախատեսում։