ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. YouTube-ի կենտրոնակայանում (Կալիֆոռնիա) հրաձգություն է իրականացրել տեղի բնակչուհին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիին` հղում անելով Լոս Անջելեսի ոստիկանության աղբյուրին։
Կնոջ անունը Նասիմ Աղդամ է։ Նա սև զգեստով է եղել, գլխին` գլխաշոր։ Այդ կինը համացանցում բավականին տարօրինակ տեսանյութեր է հրապարակել, որոնք կարելի է դիտել նյութի վերջում։
Պարբերականի տվյալներով` հարձակում իրականացրած կինը YouTube ընկերության հետ որևէ կապ չի ունեցել։
Հիշեցնենք, որ Կալիֆոռնիայի Սան Բրունո քաղաքում գտնվող YouTube-ի կենտրոնական գրասենյակում հրաձգությունը տեղի է ունեցել երեկ։
Հարձակում իրականացրած անձը միայնակ է գործել։ Որոշ ժամանակ անց նրան մահացած են գտել։ Որոշ տվյալների համաձայն` կինն ինքնասպան է եղել։
Ինչպես հայտնել են իրավապահ մարմինները, հրաձգության հետևանքով 4 մարդ է տուժել։ 3-ին հիվանդանոց են տեղափոխել, նրանցից մեկը ծայրահեղ վիճակում է։
Ըստ ԶԼՄ-ների` միջադեպն ահաբեկչության հետ կապ չունի։ Նախնական տվյալներով` հրաձգության պատճառը կենցաղային վեճն է եղել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աջակցություն է հայտնել բոլոր տուժածներին։ Նա նաև երախտագիտություն է հայտնել դեպքի վայրում աշխատող իրավապահ մարմինների աշխատակիցներին։