Հայտնի դերասան Արարատ Քեշյանը «գիտակցաբար խախտել է Ուկրաինայի սահմանը»

Ղրիմ այցելելուց հետո hայտնի դերասանին ներառել են «Միրոտվորեց» ուկրաինական կայքի բազայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Հայկական արմատներով դերասան Արարատ Քեշյանին ներառել են «Միրոտվորեց» ուկրաինական կայքի բազայում, պատճառը Ղրիմ այցելելն է, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Դերասանին «սև ցուցակում» ներառելու պաշտոնական պատճառը «Ղրիմ ներխուժելու նպատակով Ուկրաինայի պետական սահմանը գիտակցաբար խախտելն է և Ռուսաստանում քարոզչական միջոցառումներին մասնակցելը»։

Ուկրաինական ռեսուրսի տվյալներով` Քեշյանին մատնել է իր իսկ Instagram-ը, որտեղ նա լուսանկար է հրապարկել։

«Միրոտվորեցը» հայտնի է իր սկանդալային հրապարակումներով, որոնցում բացահայտում է լրագրողների, Դոնբասի աշխարհազորայինների և այլ քաղաքացիների տվյալները` նրանց «հայրենիքի դավաճան» անվանելով։

2016 թվականին կայքը հրապարակել էր ԶԼՄ-ների, այդ թվում օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչների ցուցակները, որոնք ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հավատարմագրում էին ստացել։ Կայքը հրապարակել էր նաև նրանց կոնտակտային տվյալները, ինչից հետո որոշ մարդկանց հասցեին սպառնալիքներ էին հնչել։

«Միրոտվորեցի» տվյալների բազայում են ներառվել նաև Ռուսաստանի մշակութային մի շարք գործիչների տվյալները։