ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Ամերիկյան շրջագայության ժամանակ Սիրուշոն System of a Down հանրահայտ ռոք-խմբի թմբակահար Ջոն Դոլմայանի հետ երգ է ձայնագրել։ Այս մասին երգչուհին հայտնել է Instagram սոցցանցի իր էջում։
«Հաճելի էր աշխատել աշխարհի մեծագույն թմբակահարի հետ… Եվ այսպես, այո, մենք Ջոնի հետ նրա ալբոմի համար երգ ենք ձայնագրել, հուսով եմ ալբոմը շուտով կթողարկվի», — համատեղ տեսանյութը մակագրել է երգչուհին։
Սիրուշոն տևական ժամանակ է` ԱՄՆ-ում է։ Նա պարբերաբար լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում իր ելույթներից։
Ջոն Դոլմայանն ամերիկահայ թմբկահար է, նվագել է հանրահայտ «System of a Down» խմբում, իսկ 2003 թ.-ին մեկ այլ հայազգի երաժիշտի ` «System of a Down» խմբի նախկին կիթառահար Դարոն Մալաքյանի հետ հիմնել է «Scars on Broadway» խումբը։