Հայաստանը համաձայն է «Սկրիպալի գործով» Ռուսաստանի հայտարարության հետ

Ռուսաստանին աջակցել է տասնչորս երկիր, այդ թվում` նաև Հայաստանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Հայաստանը, ինչպես նաև յոթ այլ հետխորհրդային երկիր համաձայնել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության գործադիր խորհրդի նիստի ժամանակ Ռուսաստանի արած հայտարարության հետ։

Երկրների ցուցակը հրապարակել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը կից Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը։

Բացի Հայաստանից, հայտարարության հետ համաձայնել են Բելառուսը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, նաև Սիրիան, Իրանը, Վենեսուելան, Պակիստանը, Նիկարագուան ու Կուբան, ընդամենը` 14 երկիր։

Պուտինը հույս է հայտնել, որ «Սկրիպալի գործում» կհաղթի առողջ բանականությունը

Այսօր Հաագայում անցկացվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ գումարված Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության գործադիր խորհրդի հատուկ նիստը։ Ռուսաստանը կոչ է արել կարգավորել բրիտանական Սոլսբերիում տեղի ուենցած միջադեպի հետ կապված հարցերը Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի շրջանակում։

Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի հարաբերոթյունները կտրուկ սրվել են բրիտանական Սոլսբերիում տեղի ունեցած դեպքի պատճառով։ Հենց այդ քաղաքում են թունավորել Բրիտանիայի հատուկ ծառայությունների համար աշխատող ռուսական հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը` Յուլյային։ Լոնդոնում պնդում են, որ Սրիպալին A234 նյարդապարալիտիկ նյութով թունավորելու գործին մասնակից է Ռուսաստանը, մինչդեռ Ռուսաստանը կտրականապես հերքում է դա` հիշեցնելով, որ Սոլսբերիի մոտակայքում է գտնվում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության քիմիական լաբորատորիան։