Ինչպես կարելի է միսը կտրատել փուչիկի վրա. տեսանյութ

Դիտեք, թե ինչպես է չինացի շեֆ–խոհարարը միս կտրատում փուչիկի վրա, ընդ որում` նա իր հմտությունները ցուցադրում է կապած աչքերով։
Sputnik

Շեֆ խոհարարը մսի մի փոքր կտոր դրել է փուչիկի վրա, իսկ փուչիկն էլ` մեխի վրա։ Իր փորձի համար «սուր» պայմաններ ստեղծելով` խոհարար Խուան Չժիյայը վարպետորեն կտրատել է միսը։

Չինացի խոհարարն ապացուցել է, որ կարողանում է հաղթահարել ցանկացած արտասովոր խնդիր։

«Ուզում էի ինքս ինձ մարտահրավեր նետել և որևէ անհնար բան անել։ Այդ պատճառով էլ որոշեցի միսը կտրատել փուչիկի վրա, և ինձ մոտ ստացվեց», — ասել է նա։

Խոհարարը նշել է, որ այդկերպ կատարելագործում է իր հմտությունները։