Մոսկվայի «Պերսևս» առևտրի կենտրոնում տուժածների մասին առաջին տվյալներն են հրապարակվել

Մոսկվայի մանկական առևտրի կենտրոնում բռնկած հրդեհի վայր է մեկնել մայրաքաղաքի ԱԻՆ ղեկավար Դենիսովը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Երկու մարդ է տուժել Մոսկվայի արևելքում գտնվող «Պերսևս» առևտրի կենտրոնում բռնկած հրդեհի հետևանքով, նախնական տվյալները հայտնում է Mash տելեգրամ ալիքը։

Մոսկվայում երեխաների համար նախատեսված կենտրոն է այրվում. կան տուժածներ. տեսանյութ

«Այժմ հայտնի է միայն երկու տուժածի մասին։ Նախնական տվյալով` տուժել են առևտրի կենտրոնի աշխատակիցը և մեկ հրշեջ», — գրված է հաղորդագրության մեջ։

Առաջին բրիգադները դեպքի վայր են ժամանել ահազանգից 4 րոպե անց։ Հրդեհի ընդհանուր մակերեսը 80 քմ է։ Նախնական տվյալների համաձայն` փափուկ խաղալիքներ են այրվում։

Մայրաքաղաքի արտակարգ ծառայությունների աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Կա-32 տեսակի երկու ուղղաթիռ է պատրաստվածության բերվել առևտրի կենտրոնի հրդեհը մարելու համար։

«Դեպքի վայր ժամանած ուժերը բավարար են։ Կա-32 տեսակի երկու ուղղաթիռ է պատրաստվածության բերվել», — ասել է գործակալության զրուցակիցը։