Մահացած կա. հրդեհ «Պերսևսը երեխաների համար» առևտրի կենտրոնում

Նախնական տվյալով` հրդեհը բռնկել է առևտրի կենտրոնի 4–րդ հարկում, որտեղ խաղալիքների պահեստն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. «Պերսևսը երեխաների համար» առևտրի կենտրոնում բռնկած հրդեհի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Այս տեղեկությունը հաստատում է ՌԴ ԱԻՆ-ը։ Գերատեսչության տվյալներով` մահացողն առևտրի կենտրոնի աշխատակից է։ Mash տելեգրամ-ալիքը հաղորդում է նրա անունը` 45-ամյա Ալեքսեյ Կարպովը։

Մոսկվայում երեխաների համար նախատեսված կենտրոն է այրվում. կան տուժածներ. տեսանյութ

Տուժածների թիվը հասել է չորսի։

Հիշեցնենք, որ «Պերսևսը երեխաների համար» առևտրի կենտրոնում հրդեհը բռնկել է այսօր ցերեկը։ Հրդեհը 2-րդ աստիճանի բարդության է։ Տարհանվածների մասին տվյալները տարբեր են` 115-ից մինչև մի քանի հարյուր մարդ։

Որոշ տվյալներով` հրդեհը բռնկել է առևտրի կենտրոնի 4-րդ հարկում` խաղալիքների պահեստում։

Դեպքը տեղի է ունեցել Կեմերովոյի ողբերգությունից հետո առևտրի կենտրոններում իրականացվող զանգվածային ստուգումների ֆոնին։