Ինչպես որսալ դիվերսանտներին. «գործիքը» ցուցադրել են Երևանում

Ռուսական համակարգը կարողանում է հայտնաբերել սահմանից կիլոմետրերով հեռու դիվերսանտներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. «Սթիլսոֆթ» ռուսական ընկերությունը քննարկում է Հայաստանում համատեղ արտադրություն բացելու հնարավորությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց ընկերության փոխտնօրեն Սերգեյ Սոլոդյանկինը։

Երևանում ցուցադրել են` ինչ ատրճանակներ է ԱՄՆ–ն գնում Ռուսաստանից. տեսանյութ

Ընկերությունը մի քանի համալիր է արտադրում։ Դրանցից մեկը հսկում է օբյեկտների (ռազմական և քաղաքացիական) անվտանգությունը, մյուսը հայտնաբերում է սահմանից շատ հեռու գտնվող դիվերսանտներին։ Այդ համալիրներն ինքնակառավարվող են, ինչը պակաս կարևոր չէ սահմանի համար։

Ամբողջ տեխնիկան ընկերության սեփական արտադրությունն է` մետաղական կորպուսներից մինչև միկրոէլեկտրոնիկա, «ցածր մակարդակի» ծրագրավորումից (դետալների «համակցում») մինչև «վերին» (օգտագործողի համար ծրագրեր)։

Բացի այդ, ընկերությունը նաև նորույթ է ներկայացրել, որը Ռուսաստանում փորձարկում են ֆուտբոլի աշխարհի առաջնության համար։

«Աքիլա» (լատիներենից թարգմանաբար նշանակում է «արծիվ») համակարգը ճանաչում է մարդկանց դեմքը մարդկանց հոսքի մեջ։ Նման արկղ կարելի է տեղադրել մարդաշատ վայրում (այդ թվում մարզադաշտի մերձակայքում)։ Այն կարող է 8 ժամ աշխատել առանց արտաքին սնուցման։

«Եթե մարդը կա դաշնային հետախուզության բազայում, նրան անմիջապես կբացահայտեն, և տագնապի ազդանշան կմիանա։ Եթե մարդը փորձում է փոխել արտաքին տեսքը (ակնոց, մորուք և այլն) նույնականացման տոկոսը նվազում է, բայց նա ամեն դեպքում թաքնվել չի կարողանա», — ժպտում է մասնագետը։

Համակարգը կորսա նաև նրանց, ովքեր միտումնավոր քողարկում են դեմքը։

Ֆրանսիացիները Հայաստանում հակաահաբեկիչ ռոբոտ են ներկայացրել

Հայաստան եկած հյուրերը օգտակարը համատեղել են հաճելիի հետ։

«Շատ հյուրընկալ երկիր է։ Անպայման այստեղ կանցկացնեմ արձակուրդս, արդեն որոշել եմ։ Իսկ ինչ վերաբերում է գործնական ծրագրին, մենք արդեն քննարկել ենք Երևանի տարածքում որևէ արտադրություն բացելու հարցը։ Կարծում եմ` շահավետ հեռանկար կլինի», — ասում է Սոլոդյանկինը։

Հայերի հետ կապերը վաղուց են հաստատվել` ընկերությունը գործում է Ստավրոպոլում։ Այդ պատճառով էլ ընկերությունում հայերի ներկայությունն «անխուսափելի» է։

Այն հարցին, թե արդյո՞ք ընկերության արտադրությունը կիրառվում է Ռուսաստանի ԶՈՒ-ում, նա դրական պատասխանեց։

«Դրանք մատակարարվում են և ակտիվ կիրառվում… մի շարք տեղերում», — ժպտալով ավելացրեց Սոլոդյանկինը։

Երևանում մարտի 29-31-ն անցկացվեց պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» միջազգային երկրորդ ցուցահանդեսը։ Բացի հայկական ընկերություններից, ցուցահանդեսին մասնակցում էին 30 ընկերություններ 14 երկրից, այդ թվում` ռուսաստանյան «Ռոսոբորոնէքսպորտ», «Կոնցեռն ՎԿՈ », «Ալմազ-Անտեյ», «Տեխմաշ», «Պրիբոր», «Ուրալվագոնզավոդ», «ՌՍԿ «ՄԻԳ» բաժնետիրական ընկերությունները։

Մարդկանց հոսքի մեջ դեմքերը ճանաչելու նոր ռուսական տեխնոլոգիա