Սյունիքի Որոտանում համագյուղացու դանակի հարվածից մահացել է 45–ամյա մի տղամարդ

Գորիսի քրեական հետախույզները թարմ հետքերով բացահայտել են հանցագործությունը՝ պարզելով կատարվածի հանգամանքները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 Ապրիլ — Sputnik. Սյունիքի Որոտան համայնքում վիճաբանության ժամանակ դանակահարվել է 45–ամյա մի տղամարդ, որը հիվանդանոցում մահացել է։ Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, ապրիլի լույս 2–ի գիշերը,  ժամ 00:35-ին, «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված 45-ամյա տղամարդը վիրահատության ժամանակ մահացել է:

Գորիսի քրեական հետախույզները թարմ հետքերով բացահայտել են հանցագործությունը: Պարզվել է, որ Որոտան համայնքում մի քանի հոգի վիճել են, որի ընթացքում տղամարդը դանակահարվել էր:

Պարզվել է նաև մասնակիցների ինքնությունը, այդ թվում՝ դանակահարողի: Ձեռնարկված բացատրական աշխատանքի արդյունքում դանակահարողը` Մայիսիկ Հակոբյանը, դեպքից ժամեր անց, ներկայացել է ոստիկանության Գորիսի բաժին և որպես կասկածյալ ձերբակալվել:

Հարուցվել է քրեական գործ:

Նշանակվել են փորձաքննություններ: