Ապրիլյան պատերազմ. Ադրբեջանին պետք էր շրջանցել Մադրիդյան սկզբունքները

Ադրբեջանի տարածքային ձեռքբերումներն անհամեմատելի են մարդկանց և տեխնիկայի, ինչպես նաև բանակցային գործընթացում կորուստների հետ, կարծում է Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Ադրբեջանը ցանկանում էր 2016թ–ի ապրիլին Արցախ ներխուժելն օգտագործել, որպեսզի հասնի ավելի շահավետ պայմանների հակամարտության կարգավորման գործընթացում, քան Մադրիդյան սկզբունքներն են, չորեքշաբթի լրագրողներին ասաց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

Նրա խոսքով`  հարձակման պահին ադրբեջանական բանակի քանակակազմը եղել է շուրջ 10 հազար մարդ, այսինքն` մեկ հայ զինվորներին բաժին է ընկել 10 հակառակորդ։

Ապրիլյան պատերազմ. ինչու է Բաքուն մինչև հիմա խոսում «պատասխան միջոցների» մասին

Ադրբեջանը հատուկ օգտագործել է սահմանափակ քանակակազմ, որպեսզի հայկական հետախուզությունը չբացահայտեր ագրեսիան նախապատրաստական փուլում։ Առաջին հարվածը հասցրել են հատուկ նշանակության ջոկատի ուժերը, դրանից հետո սկսել է աշխատել հրետանին, նրանք շփման գծին են մոտեցրել ծանր տեխնիկա։

«Արդեն այն բանից հետո, երբ հայոց բանակը խմբավորում է ձևավորել հակահարվածի համար, Ադրբեջանը հաշտություն է խնդրել», – ասաց Հարությունյանը։

Հայաստանը ռազմական տեսանկյունից որոշակի տարածքներ է կորցրել։ Միաժամանակ ադրբեջանցիներին չի հաջողվել նշանառության տակ վերցնել հայկական բնակավայրերը, որովհետև, օրինակ, Լելե Թեփեի բարձունքի դեպքում հայկական կողմից մոտակա տարածքը բնակեցված չէ։

«Իհարկե, նրանց ձեռնտու էր բնակեցնել Ջոջուղ Մարջանլի գյուղը, որը նախկինում գտնվել է հայկական կողմի տեսանելիության դաշտում։ Հիմա այդ գյուղն ակտիվորեն գովազդում են, բնակեցրել են այն», – ասաց Հարությունյանը։

Մյուս կողմից, հայկական զորքերը թույլ չեն տվել Ադրբեջանի զինված ուժերին լուծել նրանց առջև դրված նպատակները, քանի որ մարդկանց և տեխնիկայի կորուստներն անհամեմատելի են նրանց ձեռքբերումների հետ։

Փորձագետների գնահատականների համաձայն` այդ թվում` արտասահմանյան և ադրբեջանական, խոսքը գնում է շուրջ 500 զոհի մասին։

«Բնականաբար, նրանց պաշտոնական տվյալները նվազեցված են, ցուցակներ չեն հրապարակվել, ամբողջ տեղեկատվությունը փակ է։ Այնտեղ գրաքննությունն օրինականացված է», – հայտարարեց նախկին նախարարը։

Նրա խոսքով` ադրբեջանցիները չեն կարողացել օգտագործել իրենց ռազմաօդային ուժերի առավելությունները, իսկ ուղղաթիռներ կիրառելու փորձը ողբալի ավարտ է ունեցել։ Արդյունավետ օգտագործվել են միայն Spike հրթիռները և անօդաչու թռչող սարքերը` ինչպես հարվածային, այնպես էլ հետախուզական։

Քաղաքական շահաբաժինների տեսանկյունից Ադրբեջանը ցանկանել է զգալի հաջողության հասնել Արցախում, որպեսզի հակամարտության կարգավորման նոր տարբերակ պահանջի` շրջանցելով Մադրիդյան սկզբունքները։

Ռուսաստանը հետևություններ է արել ապրիլյան պատերազմից

Բայց անհաջողություն կրելով` հակառակ արդյունքի է հասել։ Հայկական կողմը պայման է դրել` քանի շփման գծում սարքեր չեն տեղադրել, որոնք կարձանագրեն հրադադարի ռեժիմի խախտումը, բանակցությունները չեն շարունակվի։

Համանախագահներն աջակցել են այդ դիրքորոշմանը Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում։ Բաքվում ստիպված են եղել համաձայնել, բայց չեն կատարում պայմանավորվածությունները, որովհետև նրանց ռազմավարությունը սահմանին լարվածություն պահպանելն է և, դրանով հանդերձ, Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա ճնշում գործադրելը։

Ղարաբաղյան հակամարտության լուծման հիմնական սկզբունքները, որոնք հայտնի են որպես Մադրիդյան սկզբունքներ, Հայաստանին և Ադրբեջանին ներկայացվել են Ֆրանսիայի և Ռուսաստանի արտգործնախարարների և ԱՄՆ պետքարտուղարի օգնականի կողմից 2007թ.-ի նոյեմբերին Իսպանիայի մայրաքաղաքում։

Մադրիդյան սկզբունքների հիմնարար կետերն են` Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքների հանձնումն Ադրբեջանին, որոնք վերահսկում է հայկական կողմը, Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի տրամադրումը, անվտանգության երաշխիքների և տարածաշրջանի ինքնակառավարման ապահովումը, Հայաստանի և Ղարաբաղի միջև միջանցքի առկայությունը, բնակչության իրավաբանորեն պարտադիր կամարտահայտման հիման վրա հետագայում Ղարաբաղի կարգավիճակի որոշումը, ներքին տեղահանված անձանց և փախստականների իրավունքների ապահովումը` նրանց նախկին բնակավայրեր վերադարձնելու համար, անվտանգության միջազգային երաշխիքները, այդ թվում` խաղաղությանն ուղղված գործողությունները։