Գագիկ Ծառուկյանը որոշել է ֆուտբոլով «զբաղվել» հանուն որդու՞

«Հրապարակ» թերթը գրում է, որ Ծառուկյանը 20 ֆուտբոլիստ է հրավիրել դրսից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. «Հրապարակ» թերթի տեղեկություններով` Գագիկ Ծառուկյանն ինտենսիվ զբաղված է Աբովյանի «Կոտայք» ֆուտբոլային ակումբով։ Ըստ թերթի` դա պայմանավորված է ոչ միան Ռուբեն Հայրապետյանի հետ ունեցած հակասություններով, այլև Ծառուկյանի որդու՝ ֆուտբոլային ֆանատ Նվերի (նրա 18-ը լրացավ օրերս. շուտով բանակ կգնա)՝ ֆուտբոլի նկատմամբ վերաբերմունքով:

Բոլորը գիտեն, որ հայերը ֆուտբոլ ավելի լավ են խաղում, քան ադրբեջանցիները

Այս օրերին բանակցում են, փորձում հայտնի ֆուտբոլիստների ներգրավել թիմ։

«Մեր տեղեկություններով` 20-ից ավելի ֆուտբոլիստ է հրավիրվելու դրսից․ մի քանիսը՝ հայազգի, մյուսները՝ այլազգի»,- նշված է հոդվածում։

Ակումբի ղեկավարումն ուզում են հանձնել Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկուն։ Լավատեղյակ աղբյուրն ասել է` տեսնենք ոնց կստացվի:

Թերթը գրում է` իր մուտքը ֆուտբոլի աշխարհ Գագիկ Ծառուկյանը որոշել է շռնդալից անել՝ միանգամից հաղթանակներ արձանագրելով ու դիտարժան ֆուտբոլ ապահովելով: