Ապրիլյան ձմեռը Հայաստանում. Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Այս գիշեր հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղացել, որոշ ճանապարհներ տեղ-տեղ պատված են մերկասառույցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Հայաստանի մի քանի մարզերում ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերն առատ ձյուն է տեղացել ։ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook սոցիալական ցանցում լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, որ ծառերը պատվել են ձյան շերտով։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ին ժամը 11:50-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Ապրիլի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 4-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Արագածոտնի մարզի Ծիլքար-Սպիտակ և Մաստարա գյուղի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում և Վայոց ձորի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մառախուղ: