ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Երեկ՝ ապրիլի 3-ին, Դավիթաշեն կամրջի վրա ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է կանխել 37-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը։
Ինչպես նշված է shamshyan.com կայքում, երեկոյան ժամը 19:30-ի սահմաններում ՊՊԾ գնդի ոստիկաններին են մոտեցել 2 քաղաքացի և հայտնել, որ մի կին անցել է Դավիթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լինել:
Ոստիկաններն անմիջապես հասել են դեպքի վայր և կարողացել են կամրջի վտանգավոր եզրագծում հայտնված կնոջը համոզել, որպեսզի նա չդիմի ծայրահեղ քայլի և նրան տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին։
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ըստ կայքի հաղորդած տեղեկատվության` ինքնասպանության փորձ կատարողը Երևանի բնակիչ, 37-ամյա Օ. Ա.-ն է, ով դասախոսում է Երևանի բուհերից մեկում:
Ոստիկանությունում կինը պատճառաբանել է, որ ինքնասպանության քայլին դիմել է խմիչքի ազդեցության տակ` հստակ չգիտակցելով իր քայլերի լրջությունը և պատասխանատվությունը։