Հայաստանը կարող է եվրասիական բլոքչեյնի մաս դառնալ

Եվրասիական միության տարածքում ուզում են վճարումների անդրազգային համակարգ մտցնել. սկզբում այն կփորձարկեն Ռուսաստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի բանկում մտածում են բլոքչեյն տեխնոլոգիայի հիման վրա ԵԱՏՄ ընդհանուր վճարային տիրույթ սահմանելու ուղղությամբ, երեքշաբթի Ռուսական բանկերի ասոցիացիայի համագումարի ժամանակ հայտնել է Ռուսաստանի բանկի նախագահի առաջին տեղակալ Օլգա Սկորոբոգատովան։

Քննարկումները հիմնականում ընթանում են «Մասթերչեյն» հարթակի (ռուսական մշակմամբ բաշխված ռեեստրների համակարգ) շուրջ։

Հայ ուսանողներն արժութային բորսա են ստեղծել «թեժ» տեխնոլոգիայի հիման վրա

Այդ համակարգը ԵԱՏՄ տիրույթում ներդնելու դեպքում հնարավոր կլինի Միության ներսում հաշվարկային գործողություններ իրականացնել և ֆինանսական տեղեկատվություն փոխանցել` առանց առկա վճարային համակարգերը փոխելու։

«Կարծում եմ`այս տարի մենք կքննարկենք այս նախագծի լուծման տարբերակները», — ասել է նա։

Սկորոբոգատովայի խոսքով` «Մասթերչեյնը» նախատեսվում է ներդնել որպես անդրազգային ֆինանսական ենթակառույց։

Նշենք, որ «Մասթերչեյնը» ռուսական մշակում է։ Ենթադրվում է, որ համակարգում կիրառված գաղտնագրված լուծումները պաշտոնապես սերտիֆիկացվելու են, այսինքն ի տարբերություն «մոխրագույն» բլոքչեյնի, դրա հիմքով ստեղծված «Մասթերչեյնը» օրինական է լինելու։ Նախատեսվում է, որ «Մասթերչեյնը» սկզբում կներդրվի ՌԴ-ի տարածքում, այնուհետև դրա հիման վրա կգործակցեն ԵԱՏՄ անդամ երկրների հետ։

Ներկա պահին Եվրասիական միության անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը։