Ֆրանսիացիները Հայաստանում հակաահաբեկիչ ռոբոտ են ներկայացրել

Ռոբոտն ամեն ինչ կարողանում է անել` և՛ ծածուկ հետախուզություն, և՛ տարածքից գրոհայինների է «լարում»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Ֆրանսիացի ինժեներների ստեղծած նոր ռոբոտը կարողանում է ահաբեկիչներին չեզոքացնլու «սև աշխատանքն» իր ուսերին վերցնել։ Nexter Robotics ընկերության մոդելները ներկայացվել են Երևանում տեղի ունեցած ArmHiTec պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսի ժամանակ։

Երևանում ցուցադրել են` ինչ ատրճանակներ է ԱՄՆ–ն գնում Ռուսաստանից. տեսանյութ

Ռոբոտը կազմված է «մարմնից», որը վեբ-տեսախցիկներով ապահովված շարժական հարթակ է։ Դրա վրա կարելի է «գլուխներ» տեղադրել, օրինակ` քիմիական միջոցների կամ պայթուցիկների դետեկտոր։ Իսկ եթե անիվները փոխարինվեն թրթուրավոր շղթայով, ապա ռոբոտը կարող է տեղաշարժվել ոչ միայն հարթ մակերեսով, այլև թեք տարածքներով կամ աստիճաններով։ Այս մասին ասում է ընկերության փոխտնօրեն Ժոել Մորիյոնը։

Ռոբոտին հնարավոր է կառավաել մինչ մեկ կիլոմետր հեռավորությունից։ Օպերատորը կառավարում է նրա բոլոր շարժումներն ու հաղորդող սարքերին ուղարկվող տեղեկություններներն է վերահսկում։

«Ռոբոտի գլխավոր նպատակը փրկարարներին և ուժայիններն պաշտպանելն է, նրանց փոխարեն սկզբնական շրջանում վտանգավոր կետեր են ուղարկվում ռոբոտները` հետախուզելով տարածքը», —նշեց Մորիյոնը։Այդպիսի ռոբոտներ օգտագործվում են Ֆրանսիայի բոլոր հակաահաբեկչական ընկերություններում։

Ֆրանսիացի ինժեներները ահաբեկիչների դեմ «հետախույզ» ռոբոտ են ստեղծել
«Հայտնի է, որ մենք ահաբեկչությունների դեմ պայքարի առումով խնդիրներ ունենք։ Ռոբոտը կարող է հաջող կերպով պայքարել դրանց դեմ։ Նրա տեսախցիկը կարելի է փոխարինել ծխասփյուռ կոնով, և սովորական հետախուզությունից հետո ռոբոտը կարող է անցնել տարածքը ծխապատելուն և այդկերպ ահաբեկիչներին չեզոքացնի։

Երևանում մարտի 29-31-ն անցկացվեց պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» միջազգային երկրորդ ցուցահանդեսը։ Բացի հայկական ընկերություններից, ցուցահանդեսին մասնակցում էին 30 ընկերություններ 14 երկրից, այդ թվում` ռուսաստանյան «Ռոսոբորոնէքսպորտ», «Կոնցեռն ՎԿՈ », «Ալմազ-Անտեյ», «Տեխմաշ», «Պրիբոր», «Ուրալվագոնզավոդ», «ՌՍԿ «ՄԻԳ» բաժնետիրական ընկերությունները։