ՌԱԴԻՈ

Առաքելյան. «Մենք շատ քիչ ենք որակյալ կաթ արտադրում»

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը բացել է Հայաստանում կաթի գնի բարձր լինելու գաղտնիքը։
Sputnik
Իգնատի Առաքելյան

Կաթի գինը Հայաստանում բարձր է, որովհետև կաթնարտադրության արդյունավետությունն է ցածր։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։

«Մենք շատ քիչ որակյալ կաթ ենք արտադրում, ցավոք սրտի, որովհետև կա յուղայնության ցածր մակարդակ, կան հիվանդություններ»,– ասաց նա։

Անորակ կաթը, նախարարի խոսքով, թույլ չի տալիս որակյալ պանիր արտադրել, թեև դրա պահանջարկը արտաքին շուկաներում բավական մեծ է։