Քարդաշյանի դուստրը մոր հետքերով է գնում. Նորթի լուսանկարը հուզել է երկրպագուներին

Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը ցուցադրել է դստեր նկարը. աղջիկը հիանալի տեսք ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Հայկական արմատներ ունեցող բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ Քիմ Քարդաշյանը Instagram–ի իր էջում հրապարակել է մի լուսանկար, որում պատկերված է փոքրիկ Նորթը` երկու մեծ շների փոկից բռնած։

«Իմ փոքրիկ արքայադուստր։ Պաշտում եմ, որ քեզ ունեմ», – լուսանկարի տակ գրել է Քիմը։

Հետաքրքիր լուսանկար Քարդաշյաններից. ի՞նչ էր անում 14–ամյա Քիմը Մայքլ Ջեքսոնի ագարակում

Աղջկա լուսանկարն իսկապես տպավորիչ է. փոքրիկ մոդելը սև զգեստ է կրում, սպիտակ ձեռնոցներ և լաքապատ կոշիկներ։ Աղջիկը հմտորեն տարբեր կեցվածքներ է ընդունում ֆոտոշարքի համար։ Երևում է, որ մայրը Instagram–ի հմտությունները փոխանցել նաև դստերը. իզուր չէ, որ Քիմն այդ սոցցանցում ավելի քան 109 մլն բաժանորդ ունի։

Հեռուստաաստղի երկրպագուներն անմասն չեն մնացել և արձագանքել են պաթոսային լուսանկարին բազմաթիվ հավանումներով և խրախուսական մեկնաբանություններով։ Ի տարբերություն Քարդաշյանի վերջին «օձային պարտության», այս անգամ կենդանիների պաշտպաններն իրենց քիչ թե շատ զուսպ են դրսևորել։

Քիմ Քարդաշյանը հայտնի ֆոտոմոդել է, դերասանուհի և հաղորդավարուհի, ծնվել է Լոս Անջելեսում 1980 թվականի հոկտեմբերի 21-ին։ Քիմբերլիի հայրը (Քիմի ամբողջական անունը) փաստաբան Ռոբերտ Քարդաշյանն է, ծագումով հայ, որի նախնիները Կարս քաղաքից Կալիֆոռնիա են տեղափոխվել 19-րդ դարում։