ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Fox News Channel առավոտյան լուրերի հեռուստահաղորդավար Էլեքս Մայքլսոնն ուղիղ եթերում իր հայ գործընկեր Արաքսյա Կարապետյանին հրեական հաց` մացա է հյուրասիրել։
Աղջիկն առաջին անգամ է համտեսել մացա և հեռուստահաղորդավարին պատմել տպավորությունների մասին։
Նման համեմատությունից հետո ազգությամբ հրեա Էլեքսը մեկնաբանել է համտեսը։
«Մեր մշակույթները նման են։ Մենք կմիավորենք ամբողջ աշխարհը», – պատասխանել է Մայքլսոնը` տեսանյութի տակ գրելով, որ մշակութային միասնություն կարելի է գտնել ուտելիքի մեջ։
Դրանից հետո Արաքսյան Twitter–ի իր միկրոբլոգում գրել է, որ ուտելիքը միշտ միավորում է մարդկանց։
«Մացան ինձ խրթխրթան լավաշ է հիշեցրել, որը մենք խաշի հետ ենք ուտում», – գրել է Foxnews–ի հեռուստահաղորդավարուհին։
Դրանից հետո նա գրել է, որ խաշի նկարագրությունն այդքան էլ ախորժելի չէ, այդ պատճառով անձամբ չի հանդգնի պատմել ուտեստի բաղադրության մասին և բաժանորդներին խնդրել է հայկական ավանդական ապուրի բաղադրատոմսին ծանոթանալ Վիքիպեդիայում։