Բրիտանական փորձագետները չեն կարողանում պարզել Սկրիպալին թունավորած նյութի ծագումը

Մեծ Բրիտանիայի փորձագետները չեն պարզել այն նյութի ծագումը, որով թունավորել են Սկրիպալին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Բրիտանական մասնագետները չեն կարողանում պարզել այն նյարդային-պարալիտիկ նյութի ծագումը, որով թունավորել են գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Sky News հեռուստաալիքին։

Ռազմական լաբորատորիայի ղեկավար Հարի Այթկենհեդը հաստատել է, որ ստացած նմուշները ճանաչվել են որպես «Նովիչոկ» (բրիտանական տերմինաբանությամբ) թունավորող նյութ։

«Մենք չենք պարզել` որտեղ է այն արտադրվել, սակայն մենք գիտական տեղեկությունները կառավարությանն ենք փոխանցել։ Կառավարությունը շատ այլ աղբյուրներ է օգտագործել համապատասխան եզրակացություններ անելու համար», — հայտնել է նա։

Բրիտանական կողմը կարծում է, որ А234 նյութով Սկրիպալի թունավորման հետ կապված է Ռուսաստանը, Մոսկվան կտրականապես հերքում է այդ մեղադրանքը։