Բիշքեկում հարսանիքի ժամանակ թունավորվածներն ավելի շատ են եղել, քան հյուրերը

Տուժածների այդքան մեծ թիվը բացատրվում է նրանով, որ հյուրերից շատերը, ավանդույթի համաձայն, իրենց հետ տուն են տարել ուտելիքի մի մասը և տվել ընտանիքի անդամներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. «Ալա-Տոո» ռեստորանում զանգվածային թունավորման պատճառով տուժածների թիվը հասել է 232-ի։ Այս մասին հաղորդում է Sputnik Ղրղըզստանը` հղում անելով հանրապետության առողջապահության նախարարությանը։

Նրբերշիկով ձվածեղից երեխաները թունավորվել են և տեղափոխվել հիվանդանոց

Այսօր բժշկական օգնության համար արդեն դիմել է 198 մարդ։ Բիշքեկում հոսպիտալացվել են 131 քաղաքացի, ևս 34-ը` մարզերում։ Մնացածը ստանում են ամբուլատոր բուժում։

Տուժածների այդքան մեծ թիվը բացատրվում է նրանով, որ հյուրերից շատերը տուն են տարել ուտելիքի մի մասը և տվել ընտանիքի անդամներին։ Ռեստորան է գնացել ընդամենը 192 մարդ։ Գերատեսչությունում նշել են, որ հոսպիտալացված անձանց մի մասն արդեն սպասում է հիվանդանոցից դուրս գրվելուն։

Զանգվածային թունավորումը տեղի է ունեցել անցած շաբաթ։ Ի սկզբանե տուժածների թիվը 58 է եղել։

Նախնական եզրակացության համաձայն` մարդկանց թունավորման պատճառը ճաշատեսակների պատրաստման տեխնոլոգիաների և պահպանման ժամկետների խախտումն է։