Սիրուշոն կերգի՞ System of a Down–ի հետ. երգչուհին շարժել է երկրպագուների հետաքրքրությունը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարսը խոսել է System of a Down–ի թմբկահարի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Հանրահայտ երգչուհի Սիրուշոն ամերիկյան շրջագայության շրջանակում հանդիպել է System of a Down ռոք խմբի թմբկահար Ջոն Դոլմանյանին։

Երգչուհին Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել ստուդիայից։

«Ստուդիա գնալուս պատճառը Ջոն Դոլմանյանն է։ Այդ մասին ես ձեզ կպատմեմ ավելի ուշ»,- լուսանկարին կից գրել է նա։

Սիրուշոն տևական ժամանակ է` ԱՄՆ-ում է։ Նա պարբերաբար լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում իր ելույթներից։

Ջոն Դոլմայանն ամերիկահայ թմբկահար է, նվագել է հանրահայտ «System of a Down» խմբում, իսկ 2003 թ.-ին մեկ այլ հայազգի երաժիշտի ` «System of a Down» խմբի նախկին կիթառահար Դարոն Մալաքյանի հետ հիմնել է «Scars on Broadway» խումբը։