Վիգեն Սարգսյանը մեկնում է Մոսկվա

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Միջազգային անվտանգության հարցերով համաժողովին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Մոսկվա։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով 7-րդ համաժողովին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայկական պատվիրակությունը Մոսկվայում կլինի ապրիլի 4-ից 5-ը։