Լևոն Ալթունյանն այցելել է պայթյունից տուժածներին

Բոլոր տուժածների մոտ առկա են ստորին վերջույթների, փափուկ հյուսվածքների քերծած վերքեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այս գիշերը այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, տեսակցել է Հյուսիսային պողոտայում պայթյունից տուժածներին, տեղեկացել նրանց առողջական վիճակի մասին և հետաքրքրվել ցուցաբերվող բժշկական օգնության ընթացքով։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Նոր տեղեկություն պայթյունից տուժածների առողջական վիճակի մասին

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 8 տուժած անմիջապես տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այսօր տուժածներից երկուսը`Իրանի 2 քաղաքացիները, դուրս են գրվել։

Բոլոր տուժածների մոտ առկա են ստորին վերջույթների, փափուկ հյուսվածքների քերծած վերքեր։

Տուժածներից մեկի` 8–ամյա աղջկա մոտ պայթյունի հետևանքով առաջացել են աջ զստոսկրի և աջ ազդրի շրջանի կտրած, պատռած վերքեր, ում անմիջապես վիրահատել են: Վերջինիս վիճակը բժիշկները գնահատում են ծանր, իսկ մյուս 6-ինը` միջին ծանրության: