Նոր տեղեկություն պայթյունից տուժածների առողջական վիճակի մասին

Պայթյունից տուժած Իրանի 2 քաղաքացիներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Երեկ Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունից տուժածներից 6–ն այս պահին գտնվում են Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեցին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից։

«Բուրգեր Քինգ» ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքները

«6 տուժածներից 5–ի վիճակն այս պահին բավարար է, մեկը` 8–ամյա աղջիկը, շարունակում է մնալ ծանր կայուն վիճակում, իսկ տուժած Իրանի 2 քաղաքացիներն արդեն դուրս են գրվել»,–ասաց վերակենդանացման բաժնի բժիշկը։

Հիշեցնենք, որ երեկ Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետի խոհանոցում տեղի է ունեցել ածխաթթու գազի 20 կգ-անոց բալոնի պայթյուն:

Պայթյունի հետևանքով տուժել էր 8 մարդ՝ Ռուդոլֆ Մարկոսյան (2012 թ.), Ռուբինա Մարկոսյան (2010 թ.), Զարուհի Մելիքյան (1999 թ.), Էրիկ Աշուղյան (2002 թ., ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (2003 թ., ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրամովա (2004 թ., ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (2003 թ., ՌԴ քաղաքացի), Զեյնաբ Հուսեինի (1994 թ., ԻԻՀ քաղաքացի):