ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Համաշխարհային հայտնիություն ունեցող թավջութակահար Նարեկ Հախնազարյանը Instagram սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել գործարար Ռուբեն Վարդանյանի և ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ։
«Հայկական եռյակը» հանդիպել է Լոնդոնում, որտեղ ներկա պահին ապրում է Մխիթարյանը` հանդես գալով «Արսենալ» ֆուտբոլային ակումբի կազմում։
«Հիանալի ընթրիք ընկերների ու մեծ հայերի ընկերակցությամբ», – լուսանկարի տակ գրել է երաժիշտը։
Հախնազարյանը լուսանկարին կցել է նաև «հպարտ եմ հայ լինելու համար» հեշթեգը։
Նշենք, որ թավջութակահարը նախօրեին ելույթ է ունեցել Լոնդոնի հեղինակավոր «Վիգմոր հոլ» համերգասրահում։ Չայկովսկու անվան XIV միջազգային մրցույթի դափնեկիր Հախնազարյանին հանդիսատեսը երկար ծափահարություններով էր ճանապարհում։