ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ» սննդի կետում տեղի ունեցած պայթյունից տուժած 8-ամյա Ռուբինա Մարկոսյանի վիրահատությունն ավատրվել է:
Այս մասին տեղեկացրին Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից: Վիրահատարանից վերադառնալով՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ տնօրեն Արա Մինասյանը հայտնել է, որ երեխայի հետվիրահատական վիճակը գնահատվում է նորմալ:
Ըստ նրա՝ վիրահատությունը շատ լավ է անցել, երեխայի ներկա վիճակը համապատասխանում է տարած վիրահատության ծավալին: Նա նաև վստահեցրեց, որ բժիշկներին հաջողվել է անել հնարավորը, որ Ռուբինան չզրկվի վերջույթից:
Բժշկի խոսքով՝ աղջիկը դեռ երկու շաբաթ կմնա բժիշկների հսկողության տակ:
Ինչ վերաբերում է մնացած 7 տուժածներին, Արա Մինասյանը հայտնեց, որ նրանք բոլորն այս գիշեր կմնան հիվանդանոցում: Իսկ վաղն արդեն մի քանիսը բուժզննությունից հետո դուրս կգրվեն հիվանդանոցից: