Ենոքավանն ադրենալինի գոտու է վերածվում. ի՞նչ նորույթ կա էքստրիմի սիրահարների համար

Հայկական լեռները հիանալի են ոչ միայն գեղագիտական հաճույքի համար, այլ նաև էքստրեմալ զվարճանքների։
Sputnik

Դավիթ Գալստյան, Sputnik Արմենիա

Հայաստանում կարելի է ոչ միայն «մշակութային» հանգիստ անցկացնել, այլ նաև փորձել նյարդերի ամրությունը տարբեր էքստրեմալ ատրակցիոններում։ Այդ պնդումը հաջողությամբ փորձում են ապացուցել Yell Extreme Park-ի հեղինակները Տավուշի մարզի լեռներում։

Մինչև վերջերս հայերի համար անհասկանալի «զիփլայն» հասկացությունն արդեն սովորական է դարձել Yell-ի և մայրաքաղաքում նրա մրցակցի` Yerevan Zipline Airlines-ի շնորհիվ։ Սուր զգացողություններ կարելի է ապրել` պարանի օգնությամբ թռչելով կամրջից։

Բայց վերադառնանք Yell, որտեղ որոշել են իրենց զվարճանքների «ճաշացանկում» Via Ferrata անվանումով (իտալերենից թարգմանաբար նշանակում է «երկաթից ճանապարհ») ևս մեկ սուր զգացողություն ավելացնել։

Аттракцион Via Ferrata в экстрим парке "Yell"
Այդ փորձության համար ժայռի որոշակի հատվածում հատուկ մետաղական կառույցներ են ամրացվել, որոնք օգնում են հաղթահարել բարձունքը ավելի մեծ արագությամբ և էներգիայի քիչ կորստով, քան սովորական ընկալմամբ ժայռ մագլցելիս։

Ժայռի այդ հատվածում կան անվտանգության համար ճոպաններ կամ շղթաներ, որոնք ձգվում են այդ հատվածի երկայնքով` ժայռին ամրացված պողպատյա անկերներով։ Ոտքերը հենվում եմ կամ ժայռի վրա կամ պողպատյա ամրանների վրա։ Ենոքավանի Via Ferrata —ի համար հատուկ պատրաստվածություն պետք չէ։

Այն բացվել է ընդամենը մի քանի շաբաթ առաջ, և մենք որոշեցինք անցնել այդ «սայթաքուն ճանապարհով»։ Ի դեպ, այստեղ կարող են չակերտներ չլինեն։ «Զբոսանքից» առաջ տեղացած անձրևը կրկնակի բարդացրել էր փորձությունը։

Խմբի կեսը նախօրոք զգաց վտանգը և հետ գնաց` սահմանափակվելով միայն զիփլայնով թռչելով։

Аттракцион Zipline в экстрим парке "Yell"
Ամեն ինչ բավական անվտանգ սկսվեց, մեզ միայն նախազգուշացրեցին, որ «հետադարձի ճանապարհ չի լինելու», մենք դա կատակ համարեցինք։ Նաև այն պատճառով, որ անվտանգության ճոպաններ կային։ Բայց իզուր։

Երկաթե ճոպանի և ճանապարհի երկարությունը կազմում է մոտ 250 մետր։ Մենք անցանք այն մեկ ժամում։ Բոլոր տեղերում չէ, որ կան ամրաններ, պետք է անցքեր գտնել ժայռի մեջ, միաժամանակ պահանջվում է ճարպկություն։ Անձրևից հետո ոտքերը սայթաքում էին ամրանների վրա: Չենք խոսում ժայռի մասին։

Ճանապարհն անցնելիս ինչ-որ մեկը պարբերաբար գոռում էր, մյուսները ցանկանում էին հետ վերադառնալ, բայց հետդարձի ճանապարհ չկար։ Հետևից գալիս էին մարդիկ, և անհնար էր շրջանցել նրանց (ավելի ճիշտ, չարժեր փորձել)։

Էքստրիմի սիրահարների յուրահատուկ թռիչքը կամրջից

Մշտական լարվածությունից մկաններդ հոգնում էին, ոտքերը երբեմն ծալվում, հաճախ ուղղակի գրկում ես ժայռը ճոպանի հետ, որպեսզի շունչ քաշես։ Եթե դուք վախենում եք բարձրությունից, ուրեմն արժե փորձել։ Կամ ձեզ մոտ հիստերիա կսկսվի կամ դուք ձեր մեջ ուժ կգտնեք և կհաղթահարեք ամբողջ ուղին։

Բարեբախտաբար, մեր դեպքում հիստերիաները կարճ էին, և բոլորն ինքնուրույն տեղ հասան։

Արդյունքում բարոյական բավարարվածություն, բուռն զբացմունքներ ստացանք։ Նայում ես հետ և զարմանում` միթե դու ես անցել ժայռով։ Դրանից հետո զիփլայնը ձեզ մանկական կարուսել է թվում։

Հ.Գ. Թեև առաջիկայում ինձ չեն կարող ստիպել նորից անցնելVia Ferrata-ն…

Բայց բոլորի նախասիրությունները տարբեր են։ Yell-ում նորույթների շարքում է ԿամԱզով Off-road-ը։

Այո, հենց դրանով, բայց դուք լինելու եք թափքի մեջ։ Իհարկե՝ ոչ որպես բեռ, այնտեղ հարմարավետ բազմոցներ են տեղադրված դրանց վրա փափուկ վայրէջք կատարելու համար` ցատկոտելով թմբերի, քարերի և այն ամենի վրայով, ինչ ընկնում է անիվների տակ։

Ի դեպ, հենց սրանով։

КамАЗ для Off-Road в экстрим парке "Yell"
Եվ չզարմանաք, երբ բեռնատարը ինչ-որ պահի «վայրէջք» կատարի «Ենոքավան» օդանավակայանում։

Նախագծի հեղինակները չեն պատրաստվում սահմանափակվել գոյություն ունեցող առաջարկներով։ Այդ մասին վկայում է նրանց զբոսաշրջային «ախորժակը»։

Այսպես, եթե Ենոքավանը` որպես հանգստի կենտրոն, 2017թ-ին գրավել է 55 հազար մարդ, ապա մինչև 2025թ-ը, ինչպես հաղորդեց «Yell Extreme Park» նախածգի համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը, նրանք հույս ունեն հասցնել այդ թիվը մինչև 250 հազարի։

Հանգստացողների հիմնական հոսքը գնում է Հայաստանից, արտասահմանցիների շարքում գերակշռում են Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից ժամանած զբոսաշրջիկները։

Այժմ պատրաստվում է Ենոքավանի ենթակառուցվածքի գլխավոր մակետը, որից հետո պարզ կլինի, թե իրենից ինչ կներկայացնի զվարճանքների ապագա պարկը։

Նախատեսում են ստեղծել էթնոգյուղեր, Երևանից Ենոքավան թռիչքներ գործարկել (այնտեղ առայժմ «թռչում» է միայն ԿամԱզը) և այլն։ Ի դեպ, այժմ Ենոքավան է թռչում (թեև վայրէջք չի կատարում, այլ ուղղակի պտտվում է) երկտեղնի զբոսաշրջային ինքնաթիռը Արցախից։

Экстрим парк "Yell"

Պարկի ստեղծողները երազում են ևս մի բանի մասին` գործարկել ամենաերկար զիփլայնը, հիմա տեղ են փնտրում։ Առայժմ դուք կարող եք անցնել տարբեր երկարությամբ յոթ ճոպաններով։

Չիբուխչյանի խոսքով` այդ ամենի համար նրանք հույս ունեն ներգրավել 2,5 միլիոն դոլար։ Հիմա Ենոքավանի զարգացման նախագծում ներդրված է 7-8 միլիոն դոլար, որից 500 հազար դոլարը` Yell Extreme Park-ում։

1 / 4
«Yell Extreme Park»
2 / 4
«Yell Extreme Park»
3 / 4
«Yell Extreme Park»
4 / 4
«Yell Extreme Park»

Yell Extreme Park-ը գտնվում է Տավուշի մարզի Ենոքավան գյուղի մոտ։ Պարկը հնարավորություն է տալիս զբաղվել էքստրեմալ մարզաձևերով և վայելել զվարճանքները առանց պրոֆեսիոնալ պատրաստվածության։ Զիփլայնով առաջին թռիչքն իրականացվել է 2015թ-ի հուլիսի 26-ին։

Առաջարկվում են նաև թռիչքներ պարապլանով, լեռնային հեծանիվ, պարաններով արգելքները հաղթահարել` Rope Park, փեյնբոլ։ 2017թ-ից պարկում գործում են նաև ժայռամագլցում, բացօթյա քվեստ-խաղեր։