Արտյոմ Տոնոյան
© Sputnik
«Այս տեսակետի արտահայտման և տարածման հետևում երկու հիմնական դերակատարի եմ տեսնում` մեկը Թուրքիան է, որին ամենևին դուր չի գալիս Իրան-Ադրբեջան հարաբերությունների ներկա վիճակը, մյուսը` Իսրայելը, որի շահերը համընկնում են Թուրքիայի շահերի հետ։ Այս նույն մեկնաբանությունն, ի դեպ, հայտնվել է նաև ադրբեջանական մի ռեսուրսի ֆեյսբուքյան էջում, որն անցած տարվա դեկտեմբերին ադրբեջանական իշխանամետ կայքերից մեկի կողմից ներկայացվել էր որպես Իրանի անմիջական հովանավորությամբ ու պատվերներով գործող»,- ասաց Տոնոյանը։
Նրա տեղեկացմամբ այդ հրապարակման մեջ տեղադրվել է նաև Լև Սպիվակի մեկնաբանության տեսահոլովակը, որտեղ երևում է, որ այն նոր չէ, պատրաստվել է առնվազն 50 օր առաջ, սակայն մեր հարևանների մոտ ինչ- ինչ պատճառով սկսել է շրջանառվել միայն հիմա: