Սիլվա Խնկանոսյան
© Sputnik
«Եթե մենք Հայաստանում ասում ենք` պատերազմ չկա, ուրեմն խաղաղություն է, Արցախում ասում են`կրակոցներ չկան, ականներ չկան, ուրեմն խաղաղություն է, բայց քանի դեռ դրանք կան, պատերազմը չի ավարտվել։ Այնտեղ հիմա խաղաղություն չէ։ Այլապես մարդիկ ամեն օր չէին զոհվի։ Իսկ վերջերս ականի վրա պայթեցին հենց ականազերծողները»,- ասաց Խնկանոսյանը։
Երիտասարդ լուսանկարիչը նաև ասաց, որ առաջիկայում պատրաստվում են նորից մեկնել Արցախ` կին ականազերծողների մասին իր վավերագրական ֆիլմի վերջին դրվագները նկարելու համար։