ՌԱԴԻՈ

Ախոյան. «Մայր Աթոռն ինչպե՞ս է հանդուրժում «աթեշյանակերպ» մեկի գոյությունը»

«Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի` Թուրքիայի իշխանություններին ուղղված գովեստի խոսքերը։
Sputnik
Արագած Ախոյան

Ախոյանի կարծիքով` Աթեշյանի քայլն աբսուրդի շարքից է։

«Ամբողջ աշխարհը դատապարտում է Թուրքիայի զորքերի ներխուժումը Սիրիայի, Իրաքի տարածք, ու հանկարծ հոգևոր առաջնորդը ինքնամատույց, սկուտեղի վրա իրեն մատուցելով՝ բարձր գնահատականի է արժանացնում թուրքական բանակը, փոխարենը զբաղվի իր գործառույթներով»,- ասում է Ախոյանը` հավելելով, որ չի պատկերացնում, թե Մայր Աթոռն ինչպես է հանդուրժում նման կերպարի առկայությունը։

Արագած Ախոյանի համար անընդունելի է նաև այն մեկնաբանությունը, թե Աթեշյանը ստիպված է Թուրքիայի իշխանություններին «քաղաքական ռևերանսներ» անում` մտահոգվելով հայ համայնքի անվտանգությամբ։ Սա, ըստ Ախոյանի, հեքիաթի ժանրից է և իրականության հետ ոչ մի կապ չունի։