Burger King-ում ծխի պատճառով Մոսկվայի առևտրի կենտրոնից 6 հազար մարդու են տարհանել

Անհաջողությունները հետապնդում են Burger King–ին։ Երևանում տեղի ունեցած պայթյունից մեկ օր չանցած` ԶԼՄ–ները գրել են Մոսկվայում գտնվող մասնաճյուղի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Մոսկվայի «Աֆիմոլ» առևտրի կենտրոնից ավելի քան 6 հազար մարդու են տարհանել Burger King արագ սննդի ցանցի մասնաճյուղում առաջացած ծխի հետևանքով: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Լևոն Ալթունյանն այցելել է պայթյունից տուժածներին

Առևտրի կենտրոն մեկնած հրշեջներն ուսումնասիրել են տարածքը հնարավոր հրդեհներից խուսափելու համար: Ըստ տեղեկությունների` իրադրությունը հանգիստ է, տարհանումն իրականացվել է կազմակերպված ձևով:

Ուսումնասիրությունների արդյունքում հրդեհի օջախ չի հայտնաբերվել: Ծխի պատճառ է դարձել Burger King-ում ուտելիքի պատրաստման գործընթացը:

Նշենք, որ երեկ` ապրիլի 2-ին, պայթյուն է տեղի ունեցել Երևանի Հյուսիսային պողոտայի «Բուրգեր քինգ» արագ սննդի կետում: Տուժել են 8 հոգի, որոնց թվում նաև երեխաներ կան: Պարզվել է, որ «Բուրգեր Քինգի» խոհանոցում տեղի է ունեցել ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնի պայթյուն: