Ավտովթար Վանաձորում. վիրավորներից մեկն ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատակից է

Բացի ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատակցից, տուժել է նաև տեղի մշակույթի տան տնօրենը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Երեկ՝ ապրիլի 1-ին, 21։50-ի սահմանում Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 4 հասցեի դիմաց բախվել են Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Հայկ Քոչարյանի վարած LADA մակնիշի և Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի բնակիչ՝ 24-ամյա Հարություն Ավագյանի վարած Audi մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Հ. Քոչարյանն ու նրա ուղևորուհի՝ Վանաձոր քաղաքի Մաշտոցի փողոցի բնակիչ, 56-ամյա Սիլվա Անտոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Հ. Ավագյանը ծառայում է ՀՀ Ազգային ավտանգության ծառայության սահմանապահ զորքերում, իսկ վիրավոր Ս. Անտոնյանը Վանաձորի թիվ 1 մշակույթի տան տնօրենն է։