ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել Է երկկողմ հանդիպում անցկացնել Վաշինգտոնում:
Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Եթե ամեն ինչ նորմալ ընթանա, ես հուսով եմ, որ ամերիկացիները չեն հրաժարվի գագաթնաժողով անցկացնելու հնարավորությունը քննարկելու իրենց առաջարկից: Երբ մեր նախագահները զրուցում Էին հեռախոսով, Թրամփն առաջարկեց առաջին հանդիպումն անցկացնել Վաշինգտոնում, Սպիտակ տանը»,-ասել Է Ուշակովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնել էր, որ ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահի հետ և խոսել նրա հետ մի շարք հրատապ հարցերի մասին: Ըստ նրա հիմնական թեման պետք է լինի սպառազինության մրցավազքը, որը դուրս է եկել վերահսկողությունից:
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Վլադիմիր Պուտինի հետ ցանկանում է խոսել Ուկրաինայի, Սիրիայի, Հյուսիսային Կորեայի և այլ թեմաներով: