Այլևս միայնակ չէ. դեմքի արատ ունեցող երեխան արդեն իր նման կատու ունի

Փոքրիկն այլևս իրեն միայնակ չի զգում. մայրը նրա համար ընկեր է գտել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. ԱՄՆ-ում բնակվող 7 տարեկան Մեդեն Անդմունը, որ մոտ հետերոքրոմիա են ախտորոշել, արդեն նոր ընկեր ունի, որի աչքերը նույնպես տարբեր գույնի են։

Տղայի մայրը` Քրիստինա Համֆրիսը. պատմել է, որ որդին ոչ միայն տարբեր գույնի աչքերով է ծնվել, այլև «նապաստակի շրթունքով»։

Քրիստինան պատմել է նաև կատվի մասին։

«Անցած շաբաթ ընկերներից մեկը կատվի լուսանկար էր հրապարակել մի խմբում, որտեղ ընդգրկված են նապաստակի շրթունք ունեցող երեխաների մայրերը։ փրկարար խումբը կատվին գտել էր Մինեսոտայում։ Մենք իսկույն հասկացանք, որ այդ կենդանին պետք է մեր ընտանիքի անդամ դառնա։ Նա ոչ միայն շրթունքի ճեղք ունի, ինչպես մեր Մեդլենը, այլև տարբեր գույնի աչքեր»,- պատմել է նա։

Տղայի ընտանիքը հասկացել է, որ կատուն ու տղան լավագույն ընկերներ կդառնան։

«Հետաքրքիր է, թե տնային կենդանին ինչպես կարող է օգնել ձեզ, որ պակաս միայնակ զգաք»,- գրում է կինը։

Ըստ արևմտյան ԶԼՄ-ների` Մեդենին հաճախ էին նեղացնում երեխաները, և նա իր արտաքինի պատճառով ընկերներ գրեթե չուներ։ Փոքրիկն ավելի շփվող և ուրախ է դարձել վիրահատությունից հետո։