Հայ ծանրորդին ժամանակավորապես արգելել են մասնակցել մրցումների

Ծանրորդ Սոնա Պողոսյանին կասկածում են դոպինգ օգտագործելու մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. ՀՀ ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի մինչև 20 տարեկանների չեմպիոն Սոնա Պողոսյանը (75 կգ) կասկածվում է դոպինգ օգտագործելու մեջ: Այս մասին հայտնում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Նշվում է, որ նրա թեստում արգելված նյութեր են հայտնաբերվել:

Նա ժամանակավորապես զրկվել է միջազգային մրցումների մասնակցելու իրավունքից: Ըստ Միջազգային ֆեդերացիայի` ուսումնասիրություններից հետո համապատասխան հայտարարություն կարվի:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան 2017 թվականի սեպտեմբերին դոպինգի պատճառով որակազրկել էր 9 երկրի մարզիկների։ Նշվել էր, որ Հայաստանի ծանրամարտի հավաքականի մարզիկներ Տիգրան Մարտիրոսյանը, Հռիփսիմե Խուրշուդյանն ու Նորայր Վարդանյանը նույնպես արգելված խթանիչներ էին օգտագործել։ Մարտիրոսյանն ու Խուրշուդյանը զրկվեցին Պեկինի և Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալներից։