ՌԱԴԻՈ

Մարտիրոսյան. «Ադրբեջանը կեղծ կայքեր էր ստեղծում` կեղծ տեղեկատվություն տարածելու համար»

Ապրիլյան պատերազմի ժամանակ պայքար էր ընթանում նաև տեղեկատվական ոլորտում։ Տեղեկատվական հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչ «զենքեր» էին կիրառում կողմերը։
Sputnik
Սամվել Մարտիրոսյան

Մարտիրոսյանի խոսքով` ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի ինտերնետ հանրությունն ավելի զգոն ու զգուշավոր է դարձել տեղեկատվական անվտանգության հարցերում։

«Պատերազմական գործողությունները մարդկանց ստիպում են ավելի զգոն լինել։ Այդ նույնը չի կարող շարունակվել հարաբերական խաղաղության պայմաններում։ Մարդիկ չեն կարող անընդհատ զգոն վիճակում մնալ»,- ասում է Մարտիրոսյանը։

Փորձագետը հիշում է, որ ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանական կողմից զանգվածային հարձակումների էին ենթարկվում հայկական կայքերը։ Ադրբեջանցիները կեղծ կայքեր ու կեղծ օգտատերեր էին գրանցում` դրանցով կեղծ տեղեկատվություն տարածելու համար։