Ազգությամբ հայ ռուսաստանցի թենիսիստ Խաչանովն առաջին անգամ ցույց է տվել կնոջը

Ռուսաստանի թենիսի հավաքականի երկրորդ ռակետ Կարեն Խաչանովը ապշեցրել է երկրպագուներին, բայց այս անգամ ոչ իր մարզական նվաճումներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Ռուսական թենիսի ծագող աստղ, հայազգի մարզիկ Կարեն Խաչանովը որոշել է ուրախացնել երկրպագուներին` «գաղտնազերծելով» իր սիրելի կնոջը։

Շատերը չգիտեն, որ 21-ամյա Խաչանովը երկու տարի է ամուսնացած է Վերոնիկա Շկլյաևայի հետ։ Սակայն երիտասարդ մարզիկը չէր շտապում աոցցանցերում լայն ներկայացնել կնոջը։

Այսօր, վերջապես, տաբուն հանված է. Խաչանովն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել և մակագրել այն՝ «Վերջապես, ծանոթացեք կնոջս հետ սոցցանցում»։

Инстаграм-стори Карен Хачанов

Մոտ մեկ տարի առաջ Eurosport-ին տված հարցազրույցի ժամանակ Խաչանովն ամուսնացած լինելու վերաբերյալ իր անկեղծ խոստովանությամբ պարզապես ապշեցրել էր լրագրողուհուն, որը նույնիսկ չէր կռահում, որ Կարենն ամուսնացած է։ Հարցին, թե ինչու ամուսնական մատանի չի կրում, թենիսիստը հետևյալ կերպ էր պատասխանել. «Մատանի չեմ կրում, քանի որ չեմ ցանկանում անընդհատ այն հանել-դնել։ Հարսանիքի համար մեծ մատանի էինք գնել, հարմար չէ այն շղթայի վրա կրել, առանց այդ էլ մի շարք շղթաներ ունեմ։ Հավանաբար նորը կգնեմ և այդ ժամանակ կկախեմ»։

Ահա նման չափաբաժիններով է համեստ Խաչանովը հանրությանը «ներկայացնում» իր կնոջը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականի երկրորդ համարը` Կարեն Խաչանովը, թենիսի պրոֆեսիոնալների (ATP) ասոցիացիայի վարկանիշում զբաղեցնում է 40-րդ հորիզոնականը։