«Ինչ հիմար է Ժոզեն». Մխիթարյանը կրկին «Արսենալի» լավագույն խաղացողն է. լուսանկար

Մխիթարյանին նաև փետրվարի լավագույն խաղացող էին ճանաչել։ Այդ ամսվա ընթացքում նա գոլ չէր խփել, բայց գոլային հինգ փոխանցում էր արել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին կրկին Լոնդոնի «Արսենալի» լավագույն խաղացող են ճանաչել։ Մխիթարյանը մրցանակը ստացել է երկրպագուների քվեարկության արդյունքում։

«Շնորհավոր Զատիկ։ Ուրախ եմ, որ հաղթել ու մրցանակ եմ ստացել։ Շնորհակալություն բոլորին», — գրել է Մխիթարյանը Instagram-ում։

«Նա Ալեքսիս Սանչեսից լավն է»,- գրառումը մեկնաբանել է Kris. С օգտատերը։

«Հայկական Մեսսի», — գրել է Bantama Kofi Boakye-ն։ Հետո ուղղել է ինքն իրեն. «Մեսսին արգենտինացի Մխիթարյանն է»։

«Կեցցես, տղա։ Կրկին երևում է` ինչ հիմար է Ժոզեն», — գրել է օգտատեր GoonerMalta-ն։

«Ես Մանչեսթերի երկրպագուն եմ, բայց դու ինձ համար միշտ լավագույն խաղացողն ես եղել։ Ուրախ եմ քեզ համար։ Շնորհավորում եմ», — գրել է Mohamed amin hussein օգտատերը։

Նշենք, որ մարտին Մխիթարյանը երկու գոլ է խփել («Միլանին» Եվրոպայի լիգայում ու «Ուոթֆորդին» Պրեմիեր-Լիգայում) ու գոլային փոխանցում է արել «Ուոթֆորդի» հետ նույն խաղում։

Մխիթարյանը նաև փետրվարի լավագույն խաղացող է ճանաչվել։ Այդ ամսվա ընթացքում նա գոլեր չէր խփել, սակայն հինգ գոլային փոխանցում էր արել։