Ստամբուլահայ լրագրող Հայկո Բաղդատին ձերբակալելու որոշում է կայացվել

Լրագրողի հանցանքն այն է, որ պաշտպանել է գործընկերոջը, երբ նրան սպառնացել են Էրդողանին քննադատելու համար ու գազանաբար ծեծել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Թուրքիայի նախագահին վիրավորելու մեղադրանքով դատական գործի շրջանակում թուրքական դատարանը լրագրող Հայկո Բաղդատին ձերբակալելու որոշում է կայացրել։ Այս մասին հայտնում է Ahval թերթը։

Թուրքիայից փախած լրագրողը հայ է. Ես պետք է շունչ քաշեմ և շարունակեմ պայքարը Էրդողանի դեմ

Լրագրողական գործունեության համար Հայկո Բաղդատի դեմ բազմաթիվ դատական հայցեր կան, որոնց պատճառով նա Թուրքիայից տեղափոխվել է Գերմանիա։ Նրան որոշել են ձերբակալել այն բանից հետո, երբ Գերմանիան հրաժարվել է Հայկո Բաղդատին կանչել հարցաքննության։

Հայկո Բաղդատի դեմ քրեական հետապնդում է սկսվել 2015 թվականին հրապարակված հոդվածի համար։ Նա իր հրապարկման մեջ պաշտպանել էր գործընկերոջը` Ահմադ Հաքանին, որը տևական ժամանակ գրում էր Էրդողանի հակասիրական դիրքորոշման մասին, հետո նրան սկսեցին սպառնալ հեռախոսով և գազանաբար ծեծեցին։

Բաղդատը գրել էր, որ Հաքանին առաջին հարվածը հասցրեց Էրդողանը, իսկ իշխանամետ ԶԼՄ-ները սատարեցին իշխանության դիրքորոշումը` նրան դավաճան պիտակելով։ Այնուհետև Բաղդատի նկատմամբ քրեական գործ հարուցեցին Թուրքիայի նախագահին վիրավորելու մեղադրանքով։ Բաղդատին մինչև 4 տարվա ազատազրկում է սպառնում։