Եվա Ռիվասը խոսել է իր չսիրած թեմայի մասին. լուսանկար

Երգչուհին պատմել է, թե ում է տալիս իր ամբողջ սերն ու ուժը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Հանրահայտ երգչուհի Եվա Ռիվասը մոր հետ լուսանկար է հրապարակել և պատմել նրա ծանր հիվանդության մասին` նշելով, որ դա իր չսիրած թեման է։

«Նրա ուղեղի վիրահատությունից մեկ տարի է անցել: Այս ամբողջ ընթացքում ամեն երկու շաբաթը մեկ նա պառկում է հիվանդանոց՝ քիմիաթերապիա ընդունելու…Իմ մայրիկը շատ ուժեղ է, սակայն հիմա որոշ անցանկալի տհաճություններ են առաջացել, որոնք արդեն քիմիայի հետևանք են: Բայց մենք ամեն ինչ կհաղթահարենք ու կլինեք առողջ և երջանիկ: Ես նրան եմ տալիս իմ ամբողջ սերն ու ուժը»,- Instagram-ի իր էջում գրել է Ռիվասը:

Երգչուհին շեշտել է, որ իր գլխավոր ուժը հավատն է:

Եվա Ռիվասը (իսկական անունը Վալերյա Ալեքսանդրովնա Ռեշետնիկովա-Ծատուրյան) հայտնի երգչուհի է, ապրում է Ռուսաստանում։ Եվան բեմական կեղծանուն է ընտրել հորական նախատատի ազգանունը, որը ծագումով հույն է։