ՌԱԴԻՈ

Վրթանեսյան. «Ադրբեջանը ստում է, թե քառօրյայի ժամանակ մի քանի բարձունք էին ուզում գրավել»

Razm.info ռազմական պորտալի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը Sputnik Արմենիայի եթերում բացահայտում է ապրիլյան քառօրյա պատերազմում ադրբեջանցիների իրական նպատակները:
Sputnik

Կարեն Վրթանեսյան
«Չեմ կարծում, թե Ադրբեջանը Ստեփանակերտ մտնելու խնդիր էր դրել, բայց ակնհայտ է որ նրանք բավական լուրջ տարածքային ձեռբերումներ ունենալու նպատակ ունեին: Ադրբեջանը հետո հայտարարեց, թե իրենց նպատակը մի քանի բարձունք գրավելն էր, որը հետո կարող էին նեկայացնել որպես ձեռքբերում: Կարծում եմ նրանք իսկապես սկզբում նվազագույն ծրագիր ունեին, բայց նաև շարունակության ծրագիր կար, հակառակ դեպքում Աղդամի կողմից տանկային գրոհումը չէր լինի կամ ուղղաթիռում հայտնաբերված փաստաթղթերում ավելի խորքային նշանակետներ չէին լինի»,- ասաց փորձագետը:

Վրթանեսյանը Ադրբեջանական կողմի այն պնդումը, թե իրենց նպատակը միայն մի քանի բարձունք գրավելն էր և որ իրենք որևէ ռեզերվ չեն կիրառել, բացարձակ սուտ է համարում՝ ասելով, որ աապացույցներ կան՝ ապրիլի չորսին հակառակորդը անգամ սահմանապահ զորքերի հատուկ ջոկատայիններին էր ներգրավել մարտական գործողություններում իսկ հյուսիսում աշխատել է Բաքվի հատուկ ջոկատային ստորաբաժանումը: