ՌԱԴԻՈ

Նահապետյան. «Հաշված ժամերի ընթացքում հայաստանցիները զինվորագրվեցին Արցախի պաշտպանությանը»

«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը Արմենիա Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում պատմել է ապրիլյան պատերազմի օրերին հայաստանյան հանրության տրամադրությունների մասին։
Sputnik
Հայկ Նահապետյան

Այն, ինչ մենք մտածում էինք տեղի չունեցավ։ Ապրիլյան պատերազմի օրերին հայաստանյան հանրության տրամադրություններին անդրադառնալով ասում է «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը։

«Մեր ժողովուրդը ցույց տվեց բացառիկ միակամություն»,– ասում է նա և հավելում, որ դրսից ուղղորդվող բոլոր քարոզչամիջոցները, որոնք նպատակ ունեն սեպ խրել հայ հասարակության տարբեր շերտերի, իշխանությունների ու ժողովրդի միջև, այդ օրերին չաշխատեցին։

Հաշված ժամերի ընթացքում հազարավոր հայաստանցիներ պատրաստակամություն հայտնեցին ու զինվորագրվեցին Արցախի պաշտպանության գործին։ Փաստում է նա։