Մոսկվան զինում է դաշնակցին. ի՞նչ կստանա Հայաստանն այս անգամ

Մատակարարվող սպառազինության մասին հստակ տեղեկություն չկա, սակայն արդեն այսօր կարելի է որոշ ենթադրություններ անել` հաշվի առնելով հայկական բանակի կարիքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի` Հայաստանին տրամադրած պաշտպանական վարկը պետք է ուղղվի արդեն իսկ ունեցած զինատեսակների ու սպառազինության արդիականացմանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդպիսի կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը։

Հարությունով. «Հայաստանն առաջին հերթին պետք է արդիականացնի զրահատեխնիկան»

Ռուսաստանի Դաշնային ծառայության ռազմատեխնիկական համագործակցության հարցերով ղեկավարի տեղակալ Վլադիմիր Դրոժովը մարտի 29-ին Երևանում լրագրողներին հայտնել էր, որ այս տարի Ռուսաստանը 100 դոլար կազմող վարկի շրջանակում կսկսի Հայաստանին նոր մատակարարումներ անել։ ՀՀ կառավարությունը դեռ նախորդ տարվա հոկտեմբերին էր հավանություն տվել վարկային համաձայնագրին։ Տարեվերջին խորհրդարանն արդեն հաստատել էր փաստաթուղթը։

Հարությունովի խոսքով` քանի որ ընդհանուր առմամբ դեռ տեղեկություն չկա, թե ինչ է գնելու Հայաստանը, առայժմ կարելի է միայն ենթադրություններ անել` հաշվի առնելով Զինված ուժերի զարգացման միտումներն ու ժամանակակից մարտահրավերները։

Փորձագետը հիշեցրեց` նախորդ 200 միլիոնանոց վարկը, որի մատակարարումներն ավարտվեցին 2017 թվականին, ուղղված էր Ադրբեջանի հետ հավասարակշռության վերականգնմանը։

Այդ գումարով Հայաստանը Ռուսաստանից գնեց «Սմերչ» հրթիռային համալիրներ ու դրա համար ռազմամթերք, «Իգլա-Ս» զենիթային հրթիռային համալիրներ, «Ավտոբազա-Մ» համալիրներ, «Կոռնետ», ՏՕՍ-1 А համակարգեր, դիպուկահարների հրացաններ ու սպառազինության այլ տեսակներ։

Փորձագետի կարծիքով` սրանք հիմնականում սպառազինության այն տեսակներն են, որոնք Ադրբեջանն ուներ ու որոնք մասամբ լրացրին Հայաստանի բացը։

Իսկ հիմա, նրա կարծիքով, կարդիականացնեն զրահատեխնիկան` տանկերը, հետևակի մարտական մեքենաներն ու զրահափոխադրիչները։ Եվս մեկ հնարավոր ուղղություն է հրետանու, մասնավորապես հակատանկային համակարգերի արդիականացումը։ Վերջին տարիներին Ադրբեջանն Իսրայելից մեծ քանակությամբ հակատանկային համակարգեր է գնել։ Հայաստանը պետք է որևէ կերպ պահպանի կողմերի հավասարությունը, կարծում է Հարությունովը։

Ռուսաստանն այլևս նախկին ծավալով զենք չի մատակարարի Ադրբեջանին. Կոսաչով

Փորձագետը նշեց, որ հրետանու հարցում կարելի էր առանձնացնել երկու խումբ, որոնք արդիականացման կարիք ունեն։ Հայկական բանակն ունի խորհրդային արտադրության բուքսիրային հրետանային համակարգեր, հնարավոր է` երկրի ղեկավարությունը նպատակ ունի կառավարման ավտոմատացված համակարգերի օգնությամբ նորացնել դրանք։

«Երկրորդ խմբում մեր ունեցած ինքնագնաց հրետանային համակարգերն են` 2Ս1 «Գվոզդիկան» և 2Ս3 «Ակացիան»։ Դրանք ևս խորհրդային արտադրության են, բայց դրանք արդիականացման համար լավ ռեսուրս ունեն։ Հուսով եմ` այդ ուղղությամբ որևէ բան կարվի, քանի որ ժամանակին Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսել ինքնագնաց սարքեր, մասնավորապես` 2Ս19 «Մստա-Էս» և 2С31 «Վենա» գնելու համար», — ավելացրեց նա։

Փորձահետն առանձնացրեց նաև ավիացիոն տեխնիկայի արդիականացման հարցը։ Նրա խոսքով` թեև Հայաստանում այդ բաղադրիչը շատ զարգացած չէ, բայց կան մարտական ուղղաթիռներ և ինքնաթիռներ, որոնք ևս արդիականացման կարիք ունեն։