ՌԱԴԻՈ

Ալավերդյան. «Հայաստանը պետք է դիմեր ՄԱԿ և ներկայացներ տեղի ունեցածը»

Այսօր` ապրիլյան քառօրյա պատերազմի 2–րդ տարելիցին, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ–ն նախագահ Լարիսա Ալավերդյանն ասում է, որ հենց 2016–ի ապրիլի 3–ից իրենց կազմակերպությունը եղել է Արցախում և հետևել է թե՛ փախստականների (ներքին տեղահանվածներ), թե տուժածների խնդիրներին։
Sputnik
Լարիսա Ալավերդյան

«Մենք զբաղվում ենք Զորավանում դպրոցական տղայի մահվան գործով, որովհետև գյուղի վրա ռմբակոծումը հասցեական էր և տեղի էր ունենում ճիշտ այն ժամին էր, երբ երեխաները պետք է շարված լինեին բակում։ Որպես տուժած կողմի ներկայացուցիչ, մենք կազմել ենք բոլոր դիմումները և ուղարկել համապատասխան մարմիններին»,–ասում է Ալավերդյանը։

Նրա խոսքով` բացի նամակների ուղարկումից ճիշտ կլիներ քաղաքական ճնշումներ գործադրվեին այլ հարթակներում։ «Հայաստանը պետք է դիմեր ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդ և ներկայացներ այն, ինչ տեղի է ունեցել։ Այնինչ, ապրիլի 7–ին արդեն Ադրբեջանն էր դիմել և փորձել էր ամեն ինչ շուռ տալ Հայաստանի վրա»,–նշում է իրավապաշտպանը։