ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Հայաստանն ու Վրաստանը պետք է ամեն բան անեն, որպեսզի խորացնեն երկկողմ հարաբերությունները։ Այս մասին Թբրլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն գրել է Facebook–ի իր էջում` շնորհավորելով Վրաստանում ապրող էթնիկ հայերին` Սուրբ Հարության տոնի կապակցությամբ։
«Շնորհավորում եմ Թբիլիսիում ապրող հայ ժողովրդին` այս գեղեցիկ Զատիկի տոնի կապակցությամբ։ Մաղթում եմ խաղաղություն և բարօրություն։ Մենք դարեր ենք անցել կողք կողքի, ուրախության ու տխրության պահերին միասին ենք եղել և պետք է ամեն ինչ անենք, որ էլ ավելի խորացնենք երկկողմ համագործակցությունը»,–գրել է Կալաձեն։
Թբիլիսիի քաղաքապետը, ինչպես նաև այլ բարձրաստիճան այրեր այսօր Թբիլիսիում` Սուրբ Էջմիածին Հայ Առաքելական եկեղեցում մասնակցել են առավոտյան տոնական պատարագին։
Եղբայրական հայ ժողովրդին շնորհավորել են նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և վարչապետ Գերոգի Կվիրիկաշվիլին։