ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Լենինգրադի շրջանի փայտամշակման գործարաններից մեկում այրվել է պատրաստի ապրանքի պահեստը։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին` տեղի ԱԻՆ ծառայության հղումով։
Այրվում է մոտ 400 քմ տարածք։ Հրդեհի ահազանգը ստացվել է առավոտյան 7։05–ին։ Աղբյուրի հավաստմամբ` հրդեհը 2–րդ աստիճանի է։
Դեպքի վայրում աշխատում են շրջանի հրշեջ ծառայության խմբերը` 17 մարտական հաշվարկ և 47 հրշեջ։